ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հետմոդեռնիզմի (postmodernism) դասեր

Հետմոդեռնիզմի (postmodernism) դասեր
20.10.2025 | 11:47

Քաղաքական իրական աշխարհը հավերժական թշնամանքի և բարեկամության ասպարեզ չէ, այլ այն հեղհեղուկ, անկայուն, ճկուն և պրագմատիկ խճանկար է, որտեղ, քանի որ դրա շարժիչ ուժը շահերն են, ուստի և ոչինչ անհնար չէ։

Իհարկե, մյուս կողմից, կա քաղաքականության մեկ այլ աշխարհ, որտեղ, կարծես, քաղաքականությունը, ըստ էության, ստատիկ, հեղինակության վրա հիմնված և անփոփոխ հարց է։ Իհարկե, քաղաքականության աշխարհում որոշ դեպքերում հարցերի հեղինակության վրա հիմնված տեսակետը կարող է արդարացված լինել, բայց եթե այդ տեսակետները դառնան քաղաքականության մշակման և քաղաքականության հիմքը, ապա քաղաքականությունը կընտրի այլ ուղի։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ